Անլար լիցքավորման սարքերն այժմ մեծ մասսայականություն են վայելում, փոխարենը օգտատերերին դժվար է զարմացնել Qi լիցքավորիչներով և արտադրողները սկսել են դրանք օգտագորխել որպես ինետրյերի դիզայնի տարր։
Նմանատիպ լուծում է մշակել նաև Twelve South ընկերությունը, որը թողարկել է PowerPic անլար լիցքավորիչը։ սարքը նկարի սովորական շրջանակ է, որի միջոցով կարելի է լիցքավորել սմարթֆոնը։
Twelve South-ը խորհուրդ է տալիս սմարթֆոնի էկրանին ընտանեկան նկար դնել որպես պաստառ և այսպիսով գաջեթներից ստեղծել ինտերիերի մի մաս։
PowerPic-ը կարող է շատ արագ լիցքավորել ցանկացած ժամանակակից սմարթֆոն։ Բացի բուն սարքից, տրվում է նաև USB-C լար, բայց առանց լիցքավորիչ։ Սա փոքր ինչ տխրեցնող է, հաշվի առնելով սարիք արժեքը, մոտ 80 դոլար։