Ճապոնիայում զբոսաշրջիկներին կհետևեն Wi-Fi-ի միջոցով

Կիոտոյում պատրաստվում են նոր տեխնոլոգիա փորձարկել, որի միջոցով հնարավոր կլինի վերահսկել   զբոսաշրջիկների թիվը և կկառավարի  այցելուների հոսքը հանրահայտ վայրերում:

Ճապոնիայի զբոսաշրջության նախարարության նոր նախագիծը սկզբնական շրջանում կգործարկվի  Կիոտոյում և Արասիյամայում։ Շրջանների ընտրությունը պայմանավորված է զբոսաշրջիկների մեծ հոսքով։

Մինչև  դեկտեմբերի 17-ը համակարգը կվերահսկի զբոսաշրջային տարածքները: Ավելի վաղ՝ սկսած  սեպտեմբերի կեսերից,  13 վայրերում տեղադրվել են ցուցիչներ, որոնք հետևում են Wi-Fi-ի ակտիվ ազդանշաններին, հավաքում են տվյալներ այցելուների քանակի մասին, ինչպես նաև՝  որքան ժամանակ են նրանք մնացել այդ վայրերում: