Աշխարհում, որտեղ տարին տարվա վրա շատանում են արկադա ոճի խաղերը, դժվար է զարմացնել որևէ մեկին։ Բայց Lion Studios-ին հաջողվել է։
Պարզում ենք, թե ինչու է Happy Glass խաղալն ավելի դժվար, քան թվում է։ Խաղի ընթացքը բավական պարզ է՝ գեյմերը վիրտուալ մատիտով գծեր է նկարում։ Սրանք անհրաժեշտ են, որպեսզի ջուրը, որը ցայտելու է սլաք պատկերող կոճակից ճիշտ ուղղությամբ ընթանա և լցնի դատարկ բաժակը։ Սա խաղի նպատակն է։
Խաղում մակարդակները բարդանում են արագ։ Օրինակ՝ արդեն 6-րդ մակարդակում բաժակը շրջվում է և այն ոչ մի կերպ չի ստացվում լցնել։ Թե ինչպես հաղթահարել դժվարությունը հնարավոր է իմանալ գնելով հուշում։
Այնուհետև խաղն ավելի է բարդանում և այստեղ է, որ բացահայտվում է Happy Glass-ի իրական նշանակությունը՝ այստեղ պետք է կանգ առնել, մտածել ու տրամաբանությամբ առաջ շարժվել։
Ներկայումս խաղում 600 մակարդակ կա և դժվար է գուշակել, թե ինչ խոչընդոտներ են հեղինակները տեղակայել դրանցից յուրաքանչյուրում։
Պետք է նշել նաև Happy Glass-ի հաջողված գրաֆիկական լուծումները, աչք շոյող գույները և ֆոնային լավ երաժշտությունը։ Խաղում կարելի է նաև փոփոխել բաժակի դիզայնը։
App Store-ը խաղը տեղակայել է «Սեղանի խաղ» բաժնում։ Ներբեռնել հնարավոր է այստեղ։