Մոսկվայում տղամարդը iPhone գնելու համար խանութ է գնացել կոպեկներով լցված վաննայով

Մոսկվայում տեղակայված Apple-ի պաշտոնական խանութներից մեկում ոչ սովորական գնորդ է հայտնվել։  iPhone XS մոդելի սմարթֆոն ձեռք բերելու համար մի երիտասարդ տղամարդ խանութ էր եկել կոպեկներով լեցուն վաննայով։

iPhone XS-ի արժեքը 256 գբ համար կազմում է մոտ 100 հազար ռուբլի։ Գնորդի անուն ազգանունը հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ 100 հազար ռուբլի հաշվարկելը խանութի աշխատակիցներից խլել է մոտ 2 ժամ։ iPhone XS-ը ձեռք բերելուց հետո տղամարդն ընկերների հետ վաննան տարել են իրենց հետ։ Ի դեպ՝ այնտեղ դեռ բավական կոպեկներ էին մնացել։