Խոցելիություն հայտնաբերելու համար հաքերները Apple-ից ստացել են 50 հազար դոլար

Հաքերներ Ռիչարդ Չժուն և Ամատ Կաման Apple ընկերությունից  50 000 դոլար են ստացել՝ iOS 12-ում խոցելիություն հայտնաբերելու համար։ Խոցելիությունը թույլ է տալիս  վերականգնել iPhone X-ից ջնջված լուսանկարները և ֆայլերը։

50 հազար դոլար արժողությամբ մրցանակը հաքերներին շնորհվել է Տոկիոյում անցկացված  Mobile Pwn2Own կիբեռանվտանգության մրցույթի ժամանակ։

Ի դեպ՝ հաքերների մշակած տեխնոլոգիայի շնորհիվ կարելի է նաև հեռահար ձևով վերականգնել լուսանկարները։ Բմականաբար, Apple-ը կարճ ժամանակահատվածում տեղեկացել է այս մասին և նշել, որ նոր թարմացման մեջ կվերականգնի բացթողումը։