Ինչպիսի՞ տեսք ունի Jeep-ի նոր պիկապը

Համացանցում հայտնվել են Wrangler-ի հիման վրա կառուցված Jeep Gladiator մոդելի առանձին պաշտոնական լուսանկարները:

Ինչպես գրում է motor.ru-ն, նորույթը ներկայանում է որպես հյուսիսամերիկյան շուկայում գոյություն ունեցող մոդելներից լավագույնը բեռնատարողության և քարշակման հնարավորություններով:

Նորագույն պիկապը, որը հասանելի կլինի լիաքարշակ համակարգի երկու տարբերակով, կկարողանա մինչև 3470 կգ զանգվածով կցորդներ քարշակել, իսկ մեքենայի բեռնատարողությունը կկազմի 725 կգ:

Jeep Gladiator-ի շարժիչային համակարգը կազմված կլինի 3.6 լիտր ծավալով V6 Pentastar շարժիչից և 3 լիտր ծավալային, 6 մխոցային դիզելային տարբերակից: Երկուսն էլ համադրվում են ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ: