Аэрофлот-ը դեմքի ճանաչման համակարգ կներդնի

Հաջորդ տարի  «Аэрофлот»-ը պատրաստվում է ներդնել դեմքի ճանաչման համակարգ և կենսաչափական օգնական, որը կօգնի օդանավակայանում ուղևորներին գտնել իրենց թռիչքի համարը կամ պատրաստվել անցնել ինքնաթիռ։

Ամեն «մաքուր տարածքում» կտեղադրվի տեսախցիկներ, որոնք կնկարահանեն ուղևորներին։ Եթե առաջին և երկրորդ տեսախցիկներից ստացված լուսանկարները համապատասխանեն, ապա ուղևորը կարող է անցնել ինքնաթիռ։

Ըստ ավիաընկերության, նման տեխնոլոգիայի ներդրումը կօգնի 30 տոկոսով արագացնել բոլոր գործընթացները։