Եվրամիության ներկայացուցիչները դիմել են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին ու խնդրել դադարեցնել օնլայն խանութում սովետական սիմվոլիկայով իրերի վաճառքը։ Ըստ Եվրամիության այս ապրանքների առկայությունը վիրավորում է Սովետական միության բռնակալությունից տուժած մարդկանց։
Այս տարվա սեպտեմբերին նմանատիպ պահանջով Եվրամիությունը նաև դիմել էր Amazon-ի գլխավոր մրցակից Walmart ընկերությանը։ Վերջինս խոստացել էր կարճ ժամանակահատվածում վերացնել նման սիմվոլիկայով ապրանքատեսակները։