Apple Maps-ի աշխատանքը բարելավելու համար հետիոտներից տվյալներ կհավաքագրվի

Apple-ը հայտարարել է, որ կալիֆոռնիական մի քանի քաղաքում ընկերության աշխատակիցները սկսելու են նավիգացիոն տվյալներ հավաքել հետիոտների մասին: Նրանք շրջելու են փողոցներով, ունենալու են մեծ պայուսակ, որը համալրված է տվյալների հավաքագրման սենսորներով:

Տվյալների հավաքագրումը կատարվելու է դեկտեմբերի 10-23 ընկած ժամանակահատվածում Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Սան Մատեո, Սանտա Կրուս, Սանտա Կլարա քաղաքներում:

Ընկերությունը զգուշացնում է, որ բոլոր տվյալները լինելու են գաղտնագրված, իսկ արված լուսանկարներում չեն երևալու ո՛չ մեքենաների պետհամարանիշները, ո՛չ՝ մարդկանց դեմքերը: