Հատուկ առաջարկ Apple-ից Սև ուրբաթի կապակցությամբ

Apple-ը սկսել է պատրաստվել Սև ուրբաթին և իր կայքում հայտնել է նոյեմբերի 23-26 ժամանակահատվածում ընկած գնային փոփոխությունների մասին։

Կուպերտինոյի ընկերությունը թարմացրել է կայքի ամերիկյան տարբերակը, սակայն զեղչերը հասանելի կլինեն շատ երկրների համար։

Սև ուրբաթի հետ կապված մանրամասներ Apple-ում չեն հայտնել դեռ։

Սովորաբար Սև ուրբաթի շրջանակում  Apple-ն իր օգտատերերին նվիրում է iTunes-ի նվեր-քարտեր կամ որևէ գաջեթ։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ է ներկայացնելու այս տարի խնձորային բրենդը։