Android օպերացիոն համակարգով վաղուց աշխատում են ոչ միայն պլանշետներն ու սմարթֆոններն, այլ նաև հեռուստացույցները, կենցաղային տեխնիկա և այլն։ Բայց, օպերացիոն համակարգը արդեն ներդրվել է նաև արբանյակային սմարթֆոններում, որոնց վաճառքը կմեկնարկի շուտով։
Այս մասին հայտնել է արբանյակային կապով զբաղվող Thuraya ընկերությունը։ Վաճառքը կսկսի գարնանը։ Տեխնիկական բնութագիրը խոստումնալից է, այն չի զիջի միջին դասի սմարթֆոններին։
Նորույթը կունենա 5,2 դյույմանոց FullHD էկրան, Qualcomm Snapdragon 625 պրոցեսոր, 2 գբ օպերատիվ և 16 գբ ներկառուցված հիշողություն։ Որպես օպերացիոն համակարգ այստեղ կօգտագործվի Android 7 Nougat-ը։ Thuraya X5-Touch-ը կշռում է 262 գրամ։ Կորպուսը պաշտպանված է ջրից և փոշուց։
Սմարթֆոնը կունենա 2G, 3G և 4G հնարավորություն։ Վաճառվելու է մոտ 160 երկրում։