AppStore-ում հայտնվել է Google Photos-ի նոր թարմացում։ Թարմացման գլխավոր առանձնահատկությունը նկարի հստակությունը կարգավորելու գործառույթն է։ Շնորհիվ այս գործառույթի օգտատերերը ինքնանկարները խմբագրելու ժամանակ կարող են ընտրել ֆոկուսացման անհրաժեշտ տարածքը։ Նման գործառույթ արդեն կա iPhone XS և XS Max մոդելներում։ Վերջերս այն ավելացել էր նաև Google Pixel 3-ում։