Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը պատմել է, թե ինչպես է աջակցել «Սիլիկոնյան հովիտ» սերիալի ստեղծմանը։ Բացի այդ հայտնի ՏՏ դեմքը նշել է, թե սերիալի հերոսներից ում է նա նման։
Ըստ Գեյթսի, նա Սիլիկոնյան հովտում ունի ընկերներ, որոնք հրաժարվում են դիտել սերիալը՝ համարելով այն ծաղրանք։ Ինքը՝ Գեյսթը, վստահ է, որ սերիալը լիովին պատկերում է այնտեղ տիրող իրավիճակը։
IT ինդուստիրայի հայտնի դեմքը այն եզակի մարդկանցից է, ումից խորհուրդներ են ստացել սերիալի հեղինակները։ Նրանք միասին քննարկել են սցենարը, մտահղացումը և մի քանի կարևոր բան, որոնք տեղ են գտել 5-րդ եթերաշրջանում։ Իր խոսքի վերջում Գեյթսը նշել է սերիալի գլխավոր բացթողման մասին՝ սերիալը այնպիսի տպավորություն է թողնում, որ մեծ ընկերություններն այլևս ի վիճակի չեն նոր բան հնարել, իսկ փոքր ստարտափերը կարող են։ Սա ըստ Microsoft-ի հիմնադրի, թյուր կարծիք է։