ՀՀ նախագահը ընդունել է Sevan startup summit 2018-ի մասնակիցներին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր աշխատասենյակում  ընդունել է Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ի մասնակից Yolo, sense2beat և Super Annotate AI ստարտափների ներկայացուցիչներին, ովքեր  արժանացան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հատուկ մրցանակներին, իսկ Super Annotate AI թիմը նախագահի կողմից ստացավ նաև 5 միլիոն դրամ։ Նախագահի այս մրցանակները կդառնան ամենամյա, ինչը շատ ոգևորիչ է ստարտափերի համար։