Կատակերգակ Ջիմի Ֆելոնը ռոբոտ Սոֆիայի հետ դուետ է երգել

Ամերկացի կատակերգաք Ջիմի  Ֆելոն իր սեփական՝ The Tonight Show  հաղորդման ընթացքում հումանոիդ ռոբոտ Սոֆիայի հետ երգել է Քրիստինա Ագիլերայի և A Great Big World  խմբի հայտնի՝ Say Something կատարումը:

Նախքան կատարմանն անցնելը կատակերգակը փոքր հարցազրույց է ունեցել ռոբոտի հետ: Ի դեպ՝ ավելի վաղ իր հարցազրույցների ընթացքում  բազմիցս նշել է, որ ցանկանում է վերացնել մարդկային ռասսան: Բացի այդ, Սոֆիան առաջին ռոբոտն է, որը քաղաքացիություն է ստացել: 2017-ին Սաուդիան Արաբիան նրան քաղաքացիություն շնորհեց:

Սոֆիան պատմել է, որ երգել կարողանում է շնորհիվ նոր տեխնոլոգիայի, որը տեղադրվել է արհեստական բանականության ալգորիթմներում: Բացի այդ Սոֆիան նաև խոստովանել է, որ երգել շատ է սիրում ու անչափ ուրախ է նման հնարավորության համար: