Call of Duty խաղի նոր մասը 2018-ի ամենավաճառված խաղն է դարձել

Call of Duty: Black Ops 4 –ը 1,5 ամսվա վաճառքի ընթացքում շուրջ 1 միլիարդ դոլար շահույթ է ստացել՝ առաջ անցնելով  Red Dead Redemption 2-ին:

Call of Duty: Black Ops 4-ը թողարկվել է 2018-ի հոկտեմբերի 12-ին և հասանելի է    Sony PlayStation 4 և Xbox One խաղային կցորդների ու համակարգիչների համար:

Այս պահի դրությամբ  Call of Duty: Black Ops 4-ը ամենապահանջված խաղերի ցանկում առաջատարն է: Բացի այդ  NPD Group  մարկետինգային հետազոտական կենտրոնն այն համարել է այս տարվա ամենավաճառվող խաղը: Հայտնի  խաղը միակն է պատմության մեջ, որ այսքան կարճ ժամանակահատվածում կարողացել է նման չափի գումար ստանալ:  Իսկ վերջին երկու տարվա ընթացքում այն վաճառքի քանակով երկրորդն է: 2017-ի առաջատարն է եղել Call of Duty: WWII-ը: