Հաստանում Sap Up 2018 միջազգային մրցույթը ամփոփել է արդյունքները։ Մրցույթի հայաստանյան եզրափակիչը տեղի է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցում։
Sap UP ընտրական փուլին դիմել էին ավելի քան 60 ստարտափ Հայաստանի 35 գյուղերից ու քաղաքներից։ Եզրափակիչ հասել էին դրանցից միայն 11-ը։ Ամբողջ օրը տևած վերջնական փուլի ընթացքում ստարտափի հիմնադիրները ևս մեկ անգամ ներկայացրին իրենց նախագծերը։
Մրցանակային ֆոնդը բաժանվեց մի քանի ստարտափի միջև։ Առաջին և կարևոր մրցանակին՝ 2 մլն դոլարին է արժանացել Special Parents for Special Kids ստարտափը, որը զբաղվում է հատուկ կարիք ունեցող երեխաների համար հատուկ սարքավորումների մշակմամբ ու վաճառքով։ Մարինա Փարազյանի խոսքով՝ միջոցները ուղղվելու են առաջին հերթին մարզերում ապրող հաշմանդամ երեխաներին սարքավորումներով ապահովելուն։ Հատուկ մրցանակի արժանացավ BOO BIKES: bike shop-café ստարտափը՝ 1 000 000 դրամ։ Ստարտափը հեծանվորդների ու զբոսաշրջիկների համար նախատեսված սրճարան է լինելու, որը զարգացնելու է հեծանվասպորտը Հայաստանում։ Երկրորդ հորիզոնականը բաժին հասավ միանգամից երկու noomee և Inclusive Gym ստարտափներին։
Երկու ստարտափն էլ կրկին սոցիալական բնույթ ունեն և նախատեսված են սահմանափակ կարողություններով երեխաների համար։ Noomee-ն հարթակ է, որը օգնում է երեխաներին ու մեծահասակներին արագ ադապտացվել նոր տեղանքու կամ միջավայրին, իսկ Inclusive Gym-ը հաշմանդամ երեխաների համար նախատեսված հատուկ սարքավորումներով մարզասրահ է։
Մրցանակակիր երկու նախագծեր ներկայացուցիչները հնարավորոթյուն կստանան գնալ Եվրոպա և այնտեղ փորձագիտական ու մասնագիտակայ վերապատրաստում անցնել։
«Իր գործունեության 4 տարվա ընթացքում SAP UP-ը լոկալ մրցույթից վերածվել է միջազգային մրցույթի, որը գրավում է Բելոռուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, այս տարի նաև Հայաստանի ուշադրությունը։ Մենք մտածում ենք, որ SAP UP-ը կարող է եզակի հարթակ դառնալ ստարտափների հեղինակների համար», –ասել է Իլյա Շուլիպինը՝ SAP-ի Հայաստանյան գրասենյակի տնօրենը։
«Ընտրությունն, իհարկե, դժվար է, ֆավորիտներ չկան՝ բոլորը բազմազան են, հետաքրքիր, բայց ես նախապատվությունը տալիս եմ գլոբալ լուծուներով գաղափարներին, թեև լավ եմ հասկանում լոկալ խնդիրներ լուծողների արժեքը»,- նշում է ժյուրիի անդամներից Նազարեթ Սեֆերյանը։
SAP UP մրցույթը հիմնադրվել է 2015 թվականին Sap Cis ընկերության կողմից։ Այս տարի Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում մրցույթին։
Սյուզան Թոսունյան