Mitsubishi Electric Corporation և NTT DoCoMo ընկերությունները հայտնել են, որ նոր ռեկորդ են սահմանել 5G տեխնոլոգիաների կիրառման հարցում։
Հետազոտության ու նոր տեխնոլոգիայի թեստավորման արդյունքում պարզ է դարձել, որ նորույթը կարող է 1 վայրկյանում մինչև 27 գբ տեղեկատվություն փոխանցել, եթե սարքավորումների հեռավորությունը միմյանցից 10 մետրը չի գերազանցում։
Պարզ է, որ առաջին կոմերցիոն 5G տեխնոլոգիաները չեն կարող նման արագություն ապահովեկ, բայց անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ նորույթը հեղափոխական է և հնարավոր է ապագայում նման ձևաչափեր ընդունի։