Մարդիկ սկսել են չհետաքրքրվել բիթքոինով

Անցյալ տարվա վերջից սկսած բիթքոինն անընդհատ բոլորի ուշադրությունը գամում էր իրեն։ Սկզբում սկսեցին կրիպտոարժույթին ուշադրություն դարձնել, քանի որ դրա շուկայական արժեքը կտրուկ աճ ունեցավ, հետո այդ կտրուկ աճը փոխարինվեց կտրուկ անկումով։

«Яндекс» ընկերությունը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու, թե մասսայականության ինչ աստիճան ունի հայտնի կրիպտոարժույթը։

Կրիպոտարժույթի աստեղային ժամը վրա հասավ 2017 թվականի մայիսին։ Հենց այս ժամանակահատվածում 2014-ից սկսած առաջին անգամ վիրտուալ դրամը իր մասին ասաց հանրությանը։ Իսկ ահա մեծ պահանջարկ կրիպտոարժույթը ունեցավ 2017-ի դեկտեմբերին՝ արժեքը ֆինանսական բորսայում հասավ 20 հազար դոլարի։

Բայց 2018 թվականից սկսած բիթքոինի արժեքը սկսեց կտրում նվազել՝ հասնելով 6000 դոլարի։  Հիմա կրիպտոարժույթն ավելի ցածր արժեք ունի՝  $4000։