Ամերիկյան DriveSavers ընկերությունը բոլոր ցանկացողներին առաջարկում է ցանկացած սերնդի iPhone-ի ապաարգելափակում իրականացաննել:
Ինչպես նշում է The Verge-ը, այս առաջարկը օգտակար կլինի նրանց համար, ովքեր մոռացել են գաջեթի գաղտնագիրը կամ ցանկանում են միացնել մահացած հարազատի հեռախոսը:
Ընկերությունում այդ նպատակով նոր տեխնոլոգիա են կիրառում, որը մինչ այդ կիրառվել է բացառապես միայն իրավապահ մարմինների կողմից:
Ընկերությունում խոստանում են, որ այդ տեխնոլոգիան չեն օգտագործի իրավապահ մարմիններին օգնելու համար: Այդ տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր է վերականգնել բոլոր տվյալները՝ հեռախոսահամարներից մինչև լուսանկարներ և տեսանյութեր:
Սակայն ծառայությունից օգտվել ցանկացողները պետք է հաստատեն, որ գաջեթն օգտագործելու իրավունք ունեն: Նշվում է, որ ծառայության արժեքն է 3900 դոլար: