Հարավկորեական կապի օպերատորներըբ դեկտեմբերի 1-ի գիշերը կգործարկեն 5G նոր սերնդի կապը։
Առաջինն իր աշխատանքը նորագույն տեխնոլոգիայի հետ կսկսի SK Telecom-ը՝ երկրի 7 խոշոր քաղաքներում։ Ավելի ուշ վերջինին կմիանան LG Uplus և KT օեպրատորները։ Հեղինակները ոչ միայն գաղտնի են պահում, թե ինչ կարժենա նման ծառայությունից օգտվելը, այլ նաև գաղտնի են պահում, թե ինչ արագությամբ կփոխանցի տվյալներն այս կապը։ Հնարավոր է կապի առաջին փորձակրող-օգտատերերը լինել գործարարները։ Նրանք նոր ցանցը կօգտագործեն լուսանկարներ և վիդեոհոլովակներ փոխանցելու համար։
Ըստ մասնագետների կարծիքի, մինչև 2024 թվականը աշխարհում 1,5 միլիարդ մարդ արդեն կօգտվի 5G ցանցից։