Ամերիկյան Microsoft ընկերությունը շահել է ԱՄՆ բանակի մարտական և ռազմական համար նախատեսված հավելյալ իրականության համակարգի մշակման պայմանագրի իրավունքը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ նշելով, որ պայմանագրի արժեքը կազմում է 480 մլն դոլար:
Microsoft ընկերությունը զինվորականներին կմատակարարի HoloLens վիրտուալ իրականության սաղավարտը մարտերում և ուսումնավարժական ծրագրերում կիրառելու համար:
Integrated Visual Augmentation System անունն ստացած ռազմական ծրագիրը նպատակ է հետապնդում այնպիսի սաղավարտ մշակել, որն ամերիկացի զինվորներին առավելություն կտա մարտի դաշտում: IVAS համակարգի մշակման ընթացքում զինվորականները նախ 2550 նախատիպ կպատվիրեն, իսկ հաջորդող արտադրությունը, հնարավոր է, գերազանցի 100 000 օրինակը:
Microsoft-ն արդեն համագործակցել է ԱՄՆ բանակի հետ և HoloLens սաղավարտներ է տրամադրել զինվորների վարժանքների համար, սակայն զինվորականներին չի գոհացրել սաղավարտի առաջին տարբերակը չափսերի և դիտարկման անկյունի պատճառով: