E Ink-ը նկարչության համար էլեկտրոնային թղթեր է մշակել

E Ink Holdings ընկերությունը, որը շուկայում հայտնի է  էլէկետրոնային թղթերի մշակմամբ, ներկայացրել է իր նոր արտադրանքը, որը ստացել է JustWrite անվանումը։ JustWrite-ը նախատեսված է նկարչության, նշագրումներ կատարելու համար՝ պահպանելով իրական թղթի վրա գրելու զգացողությունները։

Գրելու կամ նկարելու համար նախատեսված է հատուկ գրիչ, որը կարող է ընդունել սովորական գրիչի, մատիտի, վրձինի տեսք։  E Ink-ի նորույթը ճկուն է և բազմակի օգտագործման համար դիմացկուն։  Ի դեպ՝ ընկերությունը հայտարարել է, որ հնարավոր է էլեկտրոնային թղթերը պատրաստել տարբեր ձևաչափերով, անգամ՝ 1 մետր տրամաչափով։

Նորույթը ունի գունային լավ հագեցվածություն և ավելորդ լուսավորության կարիք չկա։ Որպես գործածման ոլորտ, նշվում է դպրոցական գրատախտակները, էլեկտրոնային բլոկնոտները և այլն։