Vivo ընկերությունը պաշտոնապես հրապարակել է իր նոր՝ Nex սմարթֆոնի լուսանկարները։ Շրջանառվող լուրերը հաստատվեցին՝ Vivo Nex 2-ը դարձել է երկու էկրանով ընկերությա առաջին սմարթֆոնը։ Էկրանները տեղակայված են դիմային հատվածում և հետնամասում։
Հիմնական էկրանն ունի բավական բարակ շրջանակներ, իսկ էկրանում տեղադրված է 3-ակի մոդուլով տեսախցիկ։ Դիմային տեսախցիկ սմարթֆոնն, ամենայն հավանականությամբ, չունի։ Հիմնական էկրանը ստեղծվել է OLED հիմքով, 6,4 դյույմ է և Full HD+ թույլատվությամբ։ Հետնամասում տեղադրված է գունավոր OLED էկրան։ Սարքի հիմքը Qualcomm Snapdragon 845 պորցեսորն է ։ Vivo Nex-ը կթողարկվի շուտով՝ 2019-ի սկզվում։