Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 7)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

5th Grade Reading 

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է ծնողների և ուսուցիչների համար։ Այն թույլ կտա կարևոր տեղեկատվություն փոխանցել երեխաներին գրեթե բոլոր վայրերում։ Հավելվածում բացի այն, որ ներառված են կենդանիների կամ բույսների մասին տեղեկատվություն, նաև ներկայացված են պատմական կարևոր իրարդարձությունները։

WeekCal iPad

Գինը՝ 3.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են կառավարել իրենց շաբաթն ու բաց չթողներ կարևոր իրարդարձությունները։ Հավելվածում թույլատրվում է նույն իրարդաձությունը մի քանի անգամ ամրագրել, նաև էլ․ փոստի միջոցով հրավիրել ընկերներին։

Bertram Fiddle: Episode 1: A Dreadly Business

Գինը՝ 1.99$ – անվճար

Արկածային խաղերի սիրահարներին հաստատ դուր կգա այս հավելվածը։ Խաղում կա անսահմանափակ անիմացիա, արկածներ և զվարճանք։ Խաղում գործողությունները ծավալվում են 30 տարբեր վայրերում։