Trusted Reviews պարբերականը հզոր տեսախցիկներով սմարթֆոնների շարք է հրատարակել, որտեղ ընդգրկված են 2018-ին թողարկված լավագույն օպտիկա ունեցող գաջեթները: Առաջին հորիզոնականը բաժին է հասել Huawei-ն, իսկ ահա Apple-ը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Ցուցակում հայտնվել են 9 տարբեր մոդելի սմարթֆոններ:
Առաջին հորիզոնականը փորձագետները շնորհել են Huawei Mate 20 Pro մոդելին: Սմարթֆոնի առավելություններից է արագ լիցքավորումը, դիսփլեյի անթերիությունը և մարտկոցի աշխատանքի ժամանակը: Իսկ ահա որպես՝ բացասական կողմ նշվել է Android օպերացիոն համակարգը:
Ցուցակում երկրորդ հորզոնականը բաժին է հասել Google Pixel 3 մոդելին: Փորձագետներին գրավել է պայծառ ու գունավոր էկրանը և տեսախցիկի տեխնիկական բնութագրերը: Բացասական կողմերից մեկը քերծվածքներին չդիմացող էկրանն է:
Ցուցակի երրորդ հորիզոնականում հայտնվել է կրկին Huawei ընկերությունն այս անգամ իր P20 Pro մոդելով: Իսկ ահա 4-րդ հորիզոնականը բաժին է հասել iPhone XS/XS Max և XR մոդելիներին: