Pixel 3 և Pixel 3 XL սմարթֆոնների թողարկումից ամիսներ անց Google ընկերությունը պատրաստվում է թողարկել Pixel 3 Lite և Pixel 3 XL Lite թեթևացված և ավելի մատչելի մոդելները:
Ըստ տարածված լուսանկարների Pixel 3 XL Lite-ը լինելու բացարձակապես այլ սմարթֆոն: Հնարավոր է՝ սմարթֆոնները ստանան նաև այլ անվանումներ:
Սպասվում է, որ Pixel 3 Lite-ը կստանա 5,5 դյույմանոց էկրան, իսկ Pixel 3 XL Lite-ը կունենա 6 դյույմ անկյունագծով էկրան: Սմարթֆոնները չեն ունենա հայտնի այֆոնական կտրվածքը: