Samsung-ը կհամագործակցի Supreme ապրանքանիշը կեղծող ընկերության հետ

Samsung Galaxy A8s-ի շնորհանդեսի ժամանակ ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է համագործակցել Supreme հագուստի բրենդի հետ: Ըստ  Supreme-ի, սա սուտ տեղեկատվություն է և  Samsung-ի մարքետինգի բաժնի պատասխանատուները ստիպված են եղել արդարանալ:

Samsung-ը հայտարարել էր, որ  Supreme-ի հետ միասին ֆլագմանային խանութ են պատրաստվում բացել Չինաստանում: Բացի այդ ընկերությունը հայտնել էր, որ կմասնակցեն  Mercedes-Benz-ի ցուցահանդեսին:

Դրանից հետո Supreme-ի  Instagram-ի էջում հայտարարություն էր հայտնվել, որում ասվում էր, որ  ընկերությունը չի աշխատում   Samsung-ի հետ և միասնական ուժերով ոչ մի միջոցառում չի կազմակերպելու:

Դրանից հետո պարզվել է, որ  Samsung-ը համագործակցումէ  Supreme Italia-ի հետ, որն իսկապես հագուստ է արտադրում,. բայց դրանք  Supreme բրենդի կրկնօրինակներն են:  Սա դարձել է հնարավոր, քանի որ Supreme-ն չի գրանցել իր բրենդը մյուս երկրներում: