Google Maps-ը նոր բաժին է ստեղծել, որը կոչվում է «Ձեր համար»: Նոր բաժնի շնորհիվ օգտատերերը խորհուրդ կստանան, թե որտեղ կարող են այցելել:
Սկզբնական շրջանում նորույթը հասանելի կլինի միայն iOS օգտատերերի համար: Պետք է ուղղակի թարմացնել հավելվածը App Store-ում:
Հավելվածն առաջարկելու է հետաքրքիր վայրեր, ռեստորաններ, սրճարաններ, դիտարժան ու պատմական վայրեր՝ կախված օգտատիրոջ նախասիրություններից: Նորույթն այժմ հասանելի է Apple կիրառող ավելի քան 40 երկրում: