Роскомнадзор-ը Google-ին տուգանել է 500 հազար ռուբլիով

Роскомнадзор-ը  Google-ի համար մոտ կես միլիոն ռուբլի տուգանք է սահմանել։ Տուգանքի պատճառը ամերիկյան ընկերության ռուսաստանյան կանոնների խախտումն է։

Այս մասին հայտնել է Роскомнадзор-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովը։ Ըստ նրա, եթե ամերիկյան ընկերությունը մոտակա ժամանակներում չենթարկվի ռուսական օրենքին, ապա ավելի խիստ պատժամիջոցների կսահմանվեն։

Google-ի դեմ նման մեղադրանք դեռևս առաջադրվել էր 2018-ի նոյեմբերին, սակայն ամերիկյան ընկերությունն այդպես էլ իր մեղավորությունը չի ընդունել։