Պարզվում է՝ Apple-ն իր iPhone X սմարթֆոնի էկրանի բնութագրիչներում սխալ տվյալներ է նշել: Սա պատճառ է դարձել, որպեսզի օգտատերերը դատական հայց ներկայացնեն ընկերության դեմ:
Ըստ հայցվորների՝ էկրանի իրական նշանակությունը 5.6875 դույմ է, մինչդեռ խնձորային ընկերությունը բնութագրիչում նշել է 5,8 դույմ:
Ավելի վաղ նոյեմբերի 22-ին հայտնի էր դարձել, որ Apple-ը կվերսկսի iPhone X-ի արտադրությունը՝ որոշ երկրներում վաճառելու համար: Նման որոշում ընդունվել էր iPhone Xs-ի և Xr-ի վաճառքի ցածր ցուցանիշների պատճառով: