Լյուքս դասի աքսեսուարներ արտադրող Caviar ընկերությունը նոր iPhone է թողարկել, որը կաշխատի արևային պանելով: Նորույթը iPhone X-ի մոդիֆիկացիան է, որում արևային պանելը տեղակայված է կորպուսի հետևի մասում:
Գաջեթը ստացել է iPhone X Tesla անվանումը և 64 գբ տարբերակի համար գնորդը ստիպված կլինի հրաժեշտ տալ 4600 դոլարին: Նման տգեխնոլոգիա ներդնելու համար ընկերությունը կորպուսի հետևի հատվածը այլ նյութից է պատրաստել, բացի այդ սմարթֆոնի ներսի հատվածում տեղակայված է ևս մեկ հավելյալ մարտկոց:
Բացի այդ կաղապարի վրա տեղակայված են ոսկու և կաշվի տարրեր: iPhone-ի կաղապարի վրա ընկերությունը դաջել է սեփական կագրախոսքը՝ «Made on Earth by humans», որը շատ նման է Tesla-ի կարգածոսին: