Ի՞նչ սպասել Apple-ից 2019-ին

Apple-յան իրադարձությունների օրացույցը

Հնարավոր է՝ ընկերությունը 4 մեծ միջացառում անցկացնի 2019 թվականին․

  • Մարտ ամսվա ընթացքում տեխնոբրենդը սովորության համաձայն կներկայացնի պլանշետներ
  • Հունիս ՝ WWDC  կոնֆերանսը, որը հիմնականում նվիրված է լինում ծրագրային ապահովմանը
  • Սեպտեմներին կներկայացվեն նոր iPhone-ն ու Apple Watch-ը
  • Հոկտեմբերին՝ iPad-ն ու Mac-ը

Մարտ

Անցյալում Apple-ը մեկ անգամ չէ, որ գարնանը ներկայացրել էր մի քանի թարմ արտադրանք։ Օրինակ՝ 2015 թվականի մարտի 9-ին  անցկացրեց  «Spring Forward» շնորհանդեսը, որտեղ հրապարակվեց առաջին սերնդի խելացի ժամացույցների վաճառքի օրն ու գինը։ Նույն օրը տեխնոբրենդը ներկայացրեց նաև 12 դյույմանոց  MacBook-ը։ Նման միջոցառուներ են անցկացվել նաև 2016, 2017, 2018 թվականներին։ Այս տարին ևս բացառույթուն չի լինի։

Հունիս

Apple-ի՝ ծրագրավորողների համար նախատեսված շնորհանդեսին սովորության համաձայն կներկայացվեն  նոր  iOS 13, macOS 10.15, watchOS 6, tvOS 13 և  AudioOS 13 օպերացիոն համակարգերը։ Հնրավոր է՝ WWDC-ի ընթացքում ներկայացվեն նաև նոր համակարգիչները։

Քանի որ 2018-ին ներկայացված օպերացիոն համակարգերն ավելի շատ միտված էին հին սարքերը կյանքի բերելուն, հնարավոր է, որ այս տարի Apple-ն ամբողջապես փոփոխի iOS, tvOS, watchOS համակարգերը։

Սեպտեմբեր

Apple-ի սեպտեմբեյան ցուցահանդեսը տարվա կարևոր և գլխավոր իրադարձությունն է։ Այս ընթացքու տեխնոբրենդը ներկայացնում է իր նոր iPhone, Apple Watch գաջեթները։

Հոկտեմբեր

Ինչպես և 2018-ի ժամանակ, այնպես էլ՝ այս տարի  Apple-ը հոկտեմբերին կներկայացնի նոր   iPad Pro-ն և Mac  համակարգիչները՝ MacBook Pro, iMac, MacBook Air։