Porsche-ն ներկայացրել է 718 Cayman-ի և 718 Boxster-ի նոր մոդելները

Գերմանական Porsche մեքենաշինական բրենդը ներկայացրել է 718 Boxster ռոդսթերի և 718 Cayman կուպեի նոր տարբերակները՝ ստեղծված 1968թ. արտադրության Porsche 911 T մեքենայի հիման վրա: Ինչպես նշում է autonews.autoua.net-ը, մեքենաները համալրված են 2 լ աշխատանքային ծավալով, 300 ձիաուժ հզորությամբ 4 գլանանի տուրբոշարժիչով:

Դրանք 0-100 կմ/ժ արագություն են զարգացնում 5.1 վայրկյանում՝ զարգացնելով առավելագույնը 275 կմ/ժ արագություն:  Գերմանիայում Porsche 718 Cayman T-ի գինը սկսվում է 63 047, իսկ 718 Boxster T-ինը՝ 65 070 եվրոյից:

Մեքենաների նախնական պատվերներն արդեն ընդունվում են: