Վիրտուալ իրականության նոր սաղավարտ՝ HTC-ից

Լոս Անջելեսում ընթացող  CES 2019-ի ժամանակ  HTC ընկերությունը ներկայացրել է վիրտուալ իրականության նոր սաղավարտ, որը ստացել է Vive Pro Eye անվանումը։ Սաղավարտը ունի նաև աչքերի շարժին հետևելու հնարավորություն։

Աչքերի շարժմանը հետևելու գործառույթի շնորհիվ Vive Pro Eye-ում կարելի է հասնել պատկերների հստակության միայն այնտեղ, որտեղ ուղղված է օգտատիրոջ հայացքը։ Այս տեխնոլոգիայի առավելությունն այն է, որ ավելի քիչ ռեսուրներ են անհրաժեշտ տեսարանները հստակ ցուցադրելու համար։

Նոր գաջեթի արժեքը դեռևս հայտնի չէ։ Այն վաճառքու կհայտնվի 2019-ի առաջին եռամսյակի վերջում։