CES 2019-ի ընթացքում Soma ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի կրծքկալ, որը կօգնի կանանց ու աղջիկներին ընտրել ներքնազգեստի ճիշտ չափսը
Նորույքը ստացել է Somainnofit անվանումը։Soma ընկերությունը նման արտադրանք ստեղծելիս՝ հաշվի է առել այն փաստը, որ կանանց 70-80 տոկոսը սխալ են ընտրում կրծքկալի իրական չափսը։ Ըստ հեղինակների, արտադրանքը կարող է լուծել այս խնդիրը։
Կրծքալը Bluetooth-ի միջոցով միանում է հատուկ հավելվածին, որտեղ էլ մուտքագրում է ճշգրիտ չափսերը։ Սա հատկապես կհետաքրքրի այն կանանց, ովքեր քաշի տատանման հետ խնդիրներ ունեն, ինչպես նաև հղիներին։
Արտադրողի կայքում առաջին խմբաքանակը վաճառվել է մեկ օրվա ընթացքում։ Մեկնարկային գինը 25 դոլար է։