Panasonic ընկերության չինական մասնաճյուղը՝ ATOUN-ը, Լաս Վեգասում տեղի ունեցած CES 2019 –ի ընթացքում ներկայացրել է նոր էկզոկմախքներ:
Էկզոկմախքներից մեկը ստացել է HIMICO անվանումը: Սրա հիմնական առաքելությունը քայլքի ընթացքում մարդու ողնաշարը հավասարակշիռ և ուղիղ պահելն է: Թեստավորման արդյունքները խոստումնալից են եղել՝ 19% ծանրաբեռնվածությունը էկզոկմախքը կարողացել է վերցնել իր վրա: Սա սովորական պայմաններում: Թեքություն բարձրանալիս ցուցանիշը եղել է 17,8%, իսկա ահա առանց խոչընդոտների ճանապարհին՝ 30,7%:
Ցուցահանդեսին նաև ներկայացվել է ATOUN Model Y-ը, որը նախատեսված է բեռներ բարձրացնելու և տեղափոխելու համար: Էկզոկմախսը ստեղծվել է թեթև մետաղներից և կշռում է մոտ 4,5 կգ: