ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Panmorphia
Գինը՝ 1.99$ – անվճար
Խաղերի սիրահարները կգնահատեն Panmorphia-ն։ Այստեղ առկա է ամեն բան՝ խաղը վայելելու համար՝ դինամիկա, երաժշտություն, քարտեզներ և փազլներ։
CALC Swift
Գինը՝ 0.99$ – անվճար
Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր հաճախակի են հաշվարկներ կատարում։ Հաշվիչում առկա է մոտ 50 գործառույթ, որոնք կօգնեն ցանկացած բարդ հաշվարկում։
Pinball Breaker Forever
Գինը՝ 1.99$ – անվճար
Արկադային խաղերի սիրահարների համար նախատեսված հավելված է։ Այստեղ ներառված է 15 տարբեր մինի խաղ, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն խաղի ընթացքը։