Մեծ ճանաչում ունեցող G2crowd հարթակը կազմել է 2019-ի լավագույն ընկերությունների վարկանիշային ցուցակ՝ Best Software Companies 2019 Awards, որտեղ հայկական Renderforest-ը հայտնվել է լավագույն 100-յակում՝ առաջ անցնելով Facebook սոցիալայան ցանցից։ Առաջատարի դափնին տրվել է Google ընկերությանը։
G2crowd-ը աշխարհի առաջատար բիզնես-վերլուծական հարթակներից է, որը վարկանիշների է դասակարգում ընկերություններին՝ հիմնվելով իրական ժամանակում օգտատերերի տված օբյեկտիվ գնահատականների վրա։
Renderforest-ը վիդեո անիմացիաներ, լոգո ստեղծման, ինչպես նաև վեբ կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող օնլայն «Երեքը մեկում» բրենդավորման հարթակ է։ Թե ինչ է առաջարկում օգտատերերին հարթակը, կարող եք կարդալ ittrend.am-ի այս հոդվածում։