Apple -ը Medicare բժշկական ապահովագրության ծրագրին մասնակցող մի քանի ընկերության հետ համագործակցության հարց է քննարկում։ Այս մասին պաշտոնական հաղորդագրությունն արդեն կա։
Խնձորային բրենդը ցանկանում է, որ բժշկական ապահովագրությամբ զբաղվող ընկերությունները վճարեն տարեցների համար նախատեսված Apple Watch-երի արժեքը։ Խոսքը Apple Watch Series 3 և Series 4 մոդելների մասին է։ Մոդելների ամենամատչելի տարբերակներն արժի 279 դոլար։
Խելացի ժամացույցները տրամադրվելու են 65 տարեկանից սկսած անձանց՝ որպես առոջությանը հետևող գործիք։