Դիտարկիչում հայտնված վնասաբեր ծրագիրն ունեցել է սովորական անվնաս հավելվածի տեսք, բայց գաղտնի կերպով հավաքագրել է օգտատերերի վճարումների մասին տեղեկատվություն։ Խոսքը Flash Reader հավելվածի մասին է։ Այն Google-ի առցանց խանութում է հայտնվել 2018-ի սկզբին և սկզբում ոչնչով աչքի չընկնող հավելված էր։
ElevenPaths -ի կիբերանավտանգության մասնագետների խոսքով հավելվածը բանկային քարտերի տվյալներ է փոխանցել հանցագործներին։ Ըստ երևույթին մի քանի քարտից հանցագործները հասցրել են դրամական միջոցներ շորթել։