Բրենդային հագուստ արտադրող ֆրանսիական Louis Vuitton-ը որոշել է թողարկել մոդայիկ անլար ականջակալներ։ Նոր գաջեթների հիմք են հանդիսացել շուկայում արդեն գոյություն ունեցող Master և Dynamic MW07 ականջակալները, որոնք արժեն մոտ 299 դոլար։
Բրենդի ֆիրմային դիզայի և լոգոյի առկայությունը անլար ականջակալների արժեքը հասցրել են մինչև 995 դոլար։
Բացի ականջակալների ձևավորումից, հեղինակները փոփոխել են նաև ականջակալների տուփի դիզայնը՝ արդյունքում չափերը մեծացել են։ Գործառույթների և հնչողության հարցում որևէ փոփոխություն չի եղել։