Fimbul խաղն օգտատերերին հասանելի կլինի փետրվարի 28-ից

Wild River ստուդիան  Zaxis Games-ի հետ համատեղ հայտարարել են, թե երբ գեյմերներին հասանելի կլինի արկածային մարտական  Fimbul-ը։ Խաղը կթողարկվի Steam-ու, ինչպես նաև  PS4, Nintendo Switch և Xbox One խաղային կցորդներում։ Գեյերները կարող են այն փորձարկել 2019 թվականի փետրվարի 28-ից։

Fimbul անվանքումը հուշում է, թե խաղում ինչի հետ են գործ ունենալու գեյմերները։ Խոսքը երեք տարի տևող ցրտերի մասին է, որը կարող է վերացնել միայն խաղի հերոսը՝ հասնելով Յոթունհեյմ։ Բացի մարտական տեսարաններից, խաղի հեղինակները խոստանում են խաղի հետաքրքիր զարգացումներ, որոնք կախված կլինեն խաղացողների ընտրությունից։