Meizu -ի ղեկավար Huang Zhang-ը պատմել է, թե ինչ նորույթներ է պատրաստում տեխնոընկերությունը 2019 թվականին։ Ընկերությունը 2019-ի մայիսին բրենդի երկրպագուներին կուրախացնի միանգամից 3 նոր ֆլագման մոդելով, որոնց ապարատային հիմքը կլինի Qualcomm Snapdragon 855 պրոցեսորը։
Ի դեպ, պետք է նշել, որ Meizu-ն այն եզակի ընկերություններից մեկն է, որն օգտվում է պրոցեսոր արտադրող երեք ընկերության առաջարկից՝ Qualcomm, MediaTek և Samsung։
Meizu 16s և 16s Plus մոդելները կներկայացվեն որպես տիպիկ ֆլագման սմարթֆոններ և կունենան համապատասխանաբար՝ 6,2 և 6,5 դյույմ անկյունագծով էկրաններ։