ԱՄՆ-ում սկսվել է Huawei դեմ հետաքննությունը

ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել  Huawei դեմ։ Ընկերությանը մեղադրում են կոմերցիոն տվյալներ գողանալու մեջ։ Այս մասին հայտնում է  The Wall Street Journal-ը։

Ավելի մանրամասն ասվում է, որ  Huawei-ին մեղադրում են ամերիկյան ընկերություններին պատկանող տեխնոլոգիաների յուրացման մեջ։ Մասնավորապես հարավկորեական ընկերությունը ամերիկյան T-Mobile-ից որոշ տեխնոլոգիաներ է յուրացրել, որը վերջինս կիրառել է իր սմարթֆոնների թեստավորման ժամանակ։

Ըստ The Wall Street Journal-ի, խոսքը գնում է անգամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին։