ՏՏ-ն ապակենտրոնացվում է դեպի մարզեր

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Գեղարքունիքի մարզպետարանը, Գավառի պետական համալսարանը և Luseen Technologies ընկերությունը հուշագիր են ստորագրել, ըստ որի  Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր: Ծրագիրը համաֆինանսավորում է Հայ օգնության ֆոնդը։ 

Ծրագրն ունի  նպատակ՝  նպաստել Գեղարքունիքի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը, աջակցել ոլորտում աշխատող երիտասարդներին և ոլորտում ծավալվող գործունեության արդյունավետությունը բարձրացնել:

Ծրագրի շրջանակու Գավառում կանցկացվեն 6 ամիս տևողությամբ դասընթացներ երկու ուղղություններով՝ մոբայլ ծրագրավորում (Swift, iOS) և վեբ ծրագրավորում (HTML/CSS, JavaScript, PHP, DB)։ 

Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ: