Amazon-ը սկսել է իր ռոբոտ առաքիչին թեստավորել իրական կյանքում

Amazon առցանց խանութը սկսել է  իրական կյանքում փորձարկել Amazon Scout ռոբոտ առաքիչին։ 6 անիվանի ռոբոտները Վաշինգթոնի Սնոհոմիշ շրջանում կզբաղվեն գնումների առաքմամբ։

Amazon Scout-ն ունի սայլակի  տեսք, իսկ ներսի հատվածում, որտեղ տեղադրվում են ապրանքները այն տարողունակ է։ Տեխնիկական մանրամասներից ոչինչ հայտնի չէ։ Թեստավորման արդյունքները դեռևս գոհացուցիչ են՝ ռոբոտը կարողացել է շրջանցել արգելքներն ու առաքումը հասցնել տեղ։