Honor-ը քննադատել է ճկվող էկրանները

Honor-ի ղեկավար George Zhao-ն  TechRadar-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու ընկերությունը դեռ չի պատրաստվում չկվող էկրաններով սմարթֆոններ թողարկել։

Նա վստահեցրել է, որ թրենդը ընկերության աչքից չի վրիպի և նրանք խորապես կուսումնասիրեն տեխնոլոգիան, բայց օգտատերերի հարմարավետությունն ավելի կարևոր է, քանի որ նման գաջեթը նախ կլինի ծանր, երկրորդն էլ՝ բավական հաստափոր։

Հետաքրքրական այն է, որ Honor-ը  Huawei-ի ստորաբաժանումներից է, իսկ Huawei-ի ղեկաբվարն օրեր առաջ հայտարարել է, որ MWC 2019-ի ընթացքում կներկայացնի 5G ցանց ապահովող ճկվող էկրանով սմարթֆոն։