Չինական Xiaomi ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Android Go համակարգով աշխատող առաջին սմարթֆոնը։ Բյուջետային Redmi Go-ն վաճառքում կհայտնվի փետրվարին։
Նորույթն ունի 5 դյույմանոց էկրան, հիմնական տեսախցիկը 8 մգ է, իսկ դիմայինը՝ 5։ Սարքի հիմքը Snapdragon 425 պրոցեսորն է, իսկ օպերատիվ հիշողությունն ընդամենը 1 գբ է։