Հաքերներ, հայտնվելով օգտատերերի սմարթֆոններում, հասանելիություն են ունենում WhatsApp մեսինջերին, որտեղ կարողանում են ոչ միայն հրապարակել նամակագրությունը, այլ նաև վերականգնել ջնջված նամակները։
Բագը, որն հայտնաբերել են մասնագետները, աշխատում է նույնությամբ բոլոր մոդելի սմարթֆոններում։ Որպեսզի կարդան ջնջված նամակները, հաքերները նախ ջնջում են հավելվածը, այնուհետև այն նորից ներբեռնում։ Արդյունքում բոլոր նամակները վերականգնվում են։
WhatsApp-ում արդեն տեղյակ են խնդրի մասին և խոստացել են շտկել հնարավորինս շուտ։ Նման խնդրի մի քանի օր առաջ բախվել էր նաև FaceTime շփումների ծառայությունը։